«Ամոթ… ամուսնացած տղամարդիկ փորձում են ծանոթանալ հետս». Հրանուշ Ավոյանը վախերի և միայնակ լինելու մասին

24TV-ի «Ռանդեվու» հաղորդման հյուրն էր դերասանուհի ՝ Հրանուշ Ավոյանը։
StarNews-ը հետևեց հարցազրույցին, որի ընթացքում դերասանուհին անկեղծացավ և ցավով նշեց, որ դեռ չունի կողակից.
«Հաջորդ ամիս դառնում եմ 27 տարեկան արդեն։ Պաշտպանողական ռեակցիան է գործի դրվում, երբ ամուսնացած տղամարդու կողմից առաջարկ է լինում։ Ինձ թվում է ինչ-որ ցավերից, վախերից է։ Միշտ տեսնում եմ կողքերս ինչ է կատարվում՝ դրանից եմ եզրակացություն անում։ Կարող եմ ասել 2 տոկոս են ընտանիքները, որոնք հավատացիալ են՝ չեն դավաճանում և այլն։ Ամոթ կլինի սրա մասին ասելը, բայց Հայաստանում իմ հետ ամենաշատը փորձում են ծանոթանալ ամուսնացած տղամարդիկ։ Շատ ծիծաղելի է ու ցավալի՝ ինձ համար ցավալի։ Հասկանում եմ, որ չեմ կարող վստահել հայ տղամարդու, որովհետև բոլորի աչքերը աջ ու ձախ է։ Ինձ ի սկզբանե թվում էր, որ ես Ռուսաստանից եմ դրանից է, բայց հետո հասկացա, որ մարդիկ ուղղակի փորձում են ՝ շատերը։
Էդպես վերաբերվում են իրանց ընտանիքին ու էդ ինձ համար նորմալ չի։ Դրա համար ես վախենում եմ ու ոչ մեկին չեմ ընդունում»։
Ասատուրի հարցին, թե կարող է գալ ժամանակ, որ ներկայիս վախերի ու պաշտպանողական ռեակցիայի համար մեղադրի իրեն՝ Հրանուշ Ավոյանը պատասխանեց.
«Արդեն մեղադրում եմ։ Նենց չի, որ հպարտ մենակ ապրում եմ ՝ լինում է, որ գիշերները լացում եմ։
Մենակ հանգիստ է , էնքան եմ սովորել արդեն։ Տարօրինակ բան կասեմ, բայց բոլոր մարդիկ չէ , որ նույն կյանքը պիտի ապրեն, բոլոր կանայք չէ ,որ եկել են երեխա ունենան , ընտանիք պահեն։ Իհարկե դա իդեալական է , բայց ես էլ շատ նպատակներ ունեմ Հայաստանի համար…»։