«Հիշում եմ այն կյանքը, որը միասին ստեղծեցինք»…Սեդրակ Ասատրյանի կնոջ հուզիչ գրառումը

Ինչպես արդեն StarNews-ը շտապել էր տեղեկացնել, երեկ լուսահոգի Արամ Ասատրյանի որդու՝ հանգուցյալ Սեդրակ Ասատրյանի մահվան 20-րդ տարելիցն էր։
Հարազատներն օրվան անդրադարձել էին իրենց սոցիալական հարթակներում։
Եղբայրներից Տիգրան Ասատրյանը նախ մանուկ հասակի լուսանկարով էր կիսվել, ապա տեղադրել հոլովակ՝ ամերիկաբնակ Ասատրյանների մասնակցությամբ, ովքեր այցելել են Սեդրակ Ասատրյանի գերեզմանին, քահանայի ուղեկցությամբ խնկարկել և աղոթել նրա հոգու հանգստության համար։
Հատկանշական է նշել, որ Սեդրակի որդին՝ Արամ Ասատրյանը, հոր շիրիմին գնացել է Տիգրան Ասատրյանի և հորեղբորորդիների հետ։
Իսկ հարազատների մյուս խումբը նույնպես այցելել է գերեզմանին, սակայն առանձին։ Նրանց թվում է եղել Արտաշ Ասատրյանը, ինչպես նաև Սեդրակ Ասատրյանի նախկին կինը՝ Կարմենը՝ իր ամուսնու հետ։
Այս բոլոր հրապարակումներից զատ շատերն էին սպասում նաև Կառմենի հրապարակմանը, որը շատ չուշացավ։ Նա հրապարակել էր Սեդրակ Ասատրյանի շիրիմի լուսանկարը և կից գրել.
«20 տարի է անցել այն օրից, ինչ դու հեռացար այս աշխարհից։ Այսօր կանգնած եմ այստեղ՝ հիշելով քեզ և այն կյանքը, որ միասին ստեղծեցինք։ Մեր որդին արդեն 24 տարեկան է, և ես գիտեմ՝ դու հպարտ կլինեիր նրանով։ Հանգչիր խաղաղությամբ»։
Ակնհայտ է, որ Կարմենի, նրա այժմյան ընտանիքի՝ ամուսնու, և Արտաշ Ասատրյանի հարաբերությունները ջերմ են։ Սա վկայում է անգամ Կառմենի գրառումից, որտեղ նա նշել է. «Լավ եղբայր, Արտաշ ջան… Աստված թող քո սրտի չափով քեզ տա …» և կիսվել ամուսնու ու Արտաշ Ասատրյանի լուսանկարով:

















