«Ամենաշատն էս օրվանից էի վախենում…»․ Նիկոլայ Եղիազարյանի անչափ հուզիչ հրաժեշտի խոսքը՝ Արտաշես Ալեքսանյանին

Դերասան Նիկոլայ Եղիազարյանը հուզիչ գրառում է կատարել՝ հրաժեշտ տալով Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանին։

Նա հրապարակել է Արտաշես Ալեքսանյանի լուսանկարը և գրել.

«Ամենաշատն էս օրվանից էի ՎԱԽԵՆՈՒՄ, էս հրաժեշտից։

Հրաժեշտ մի մարդու, ում հետ կյանք եմ ապրել, ճանապարհ անցել, հաց ու արվեստ, միտք ու երազանք կիսել։

Ալեքսանյան ջան, իմ ավագ ընկեր, իմ տան ու օջախի հարազատ, իմ համախոհ, ինձ հետ նույն կետին նայող Մարդ, շնորհակալ ու երախտապարտ եմ էս կյանքին՝ քեզ ճանաչելու, քեզ ունենալու, քեզ հետ աշխատելու, քեզ ընկեր ու գործընկեր լինելու պատվի համար։

Մեր օրերը քեզնով շատ էին սիրունանում, դու մեզ շատ ես պակասելու։

Դու բոլորիցս ու ամեն մեկիցս գնացիր։

Հաստատ ժամանակդ չէ՛ր։ Լույսով գնա՛ս, տեղդ դատարկ կմնա, աթոռիդ նստող չի լինի, բայց կապրես էնքան, ինչքան կհիշենք ու կպատմենք քո մասին, ինչքան կհաջողվի շարունակել էն ճանապարհը, որին դու էդքան հավատում էիր»։

Նիկոլայ Եղիազարյանի խոսքերը մեծ արձագանք են գտել հետևորդների շրջանում, որոնք ևս ցավակցական մեկնաբանություններով ու հիշողություններով հրաժեշտ են տալիս սիրված արտիստին։