«Երազում էի լինել այստեղ». Անի Քոչարը Լաս Վեգասում

Անի Քոչարը հրապարակել է նոր ֆոտոշարք՝ «Մի անգամ Վեգասում» խորագրով, որն ուղեկցել է անձնական ու միևնույն ժամանակ ոգեշնչող պատմությամբ։
Իր գրառման մեջ Անի Քոչարը պատմում է. «Երբ փոքր էի, երազում էի լինել երազանքների երկիր համարվող Ամերիկայում, իսկ վաղ երիտասարդության տարիներին (հատկապես, երբ ԵՊՀ-ին զուգահեռ սովորում էի ԵԱԴ-ում և ուսումնասիրում համաշխարհային առաջնորդների կյանքը, այդ թվում մեր հայրենակից Քըրք Քորյանի) նպատակադրվել էի լինել Լաս Վեգասում և սեփական աչքերով տեսնել մեր հայի հետքը։
Ժամանակակից Վեգասի ձևավորման մեջ մեծ է Քըրքի դերը և դա անչափ ուրախացնող ու ոգևորող է։
Մեր Քըրքը համարվում էր Լաս Վեգասի հիմնական բիզնես դերակատարներից մեկը և այդ մեգահանգստավայրի «հայրը»:
Լաս Վեգասի հյուրանոցների և խաղատների 40%–ից ավելին պատկանում էր հենց նրան:
Սեփական աչքերով տեսնել նրա ստեղծածը և գիտակցել, թե որքան ֆանտաստիկ կարող է լինել կյանքը, երբ ոչնչից կարող ես հասնել «ամենին»:
























