Աստղային օրվա ամփոփում․ Լուսինե Թովմասյանի ջերմ հրապարակումը, Անդրեի ուղերձը, Թամի Սահակյանը նախկին հարաբերությունների մասին

Այսօր շոուբիզնեսում ուշադրության կենտրոնում էին թե՛ հուզիչ ընտանեկան պահերը, թե՛ խորհրդավոր ու քննարկումների տեղիք տվող գրառումները։
Դերասանուհի Անի Երանյանը հուզիչ հրապարակմամբ շնորհավորել է հայրիկի ծնունդը՝ կիսվելով ջերմ լուսանկարներով և խոստովանելով, որ նա ոչ միայն հայր է, այլև իր լավագույն ընկերը։
Միևնույն ժամանակ, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը հետևորդներին տեղափոխել է ձյունապատ սարեր՝ ներկայացնելով ընտանեկան հանգստի գեղեցիկ պահերը։ Նրա «Ընտանիք + սարեր + ձյուն = երջանկություն» գրառումը կրկին ընդգծել է նրա ներդաշնակ ու սիրով լի առօրյան։
Արաքսյա Մելիքյանի գրառումը, որտեղ նա նշել է, որ որքան ավելի է ճանաչում մարդկանց, այնքան ավելի է սիրում շներին, հարցեր է առաջացնում։
Երգիչ Անդրեն էլ իր հերթին կարճ, բայց խոսուն ուղերձով է հանես եկել՝ նշելով, որ ապրում է, աշխատում և ժպտում, իսկ մնացածը պարզապես խոսակցություններ են։ Շատերը սա ընկալել են որպես պատասխան քննադատություններին։
Մշակութային դաշտում առանձնացվել են նաև հայ մեծ լեգենդները՝ Շառլ Ազնավուր, Արամ Ասատրյան և Հայկո, որոնց ստեղծագործական ժառանգությունը մինչ այսօր շարունակում է ապրել և սիրվել տարբեր սերունդների կողմից։
Դերասանուհի Անիտա Ավետիսյանը ամուսնությունից հետո առաջին անգամ կիսվել է ամուսնական հանգստի ռոմանտիկ կադրերով՝ ցույց տալով իր երջանկությունը և նոր կյանքի գեղեցիկ սկիզբը։
Իսկ երգչուհի Սոնա Ռուբենյանը հուզել է հետևորդներին իր դստեր մասնակցությամբ տեսանյութով, որտեղ փոքրիկը շատ անկեղծ կերպով արձագանքում է մայրիկի տխրությանը։
Օրվա ամենաանկեղծ խոստովանություններից մեկն էլ պատկանում է դերասանուհի Թամի Սահակյանին, ով պատմել է իր անցած հարաբերությունների մասին՝ խոստովանելով, որ սիրահարվել էր մի մարդու, ում հետ ապագա չուներ։ Նրա խոսքով՝ այս փուլում առաջնահերթությունը կարիերան է, և նա դեռ պատրաստ չէ նոր հարաբերությունների։

















