Հայտնիները իրենց աջակցությունն են հայտնել Սամվել Կարապետյանին. Բացառիկ անդրադարձ

Հայ Հայտնիներից շատերը քիչ առաջ իրենց սոցիալական էջերում գրառումներ են արել՝ աջակցություն հայտնելով գործարար Սամվել Կարապետյանին։

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել էր.

«Մեծապես աջակցում եմ Կարապետյանների ընտանիքին, Սամվել Կարապետյանին ու նրա որոշումները՝ Հայության, մեր արժեքների ու եկեղեցու կողքին կանգնելու»։

Դերասանուհի Լիանա Վանոյանը գրել է.
«Ստատուս գրելու երկիր հայրենի Թագավորդ մանուկ է!»։

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել՝ նշելով, որ աջակցում է Սամվել Կարապետյանին։

Տեսանյութը կարող եք դիտել StarNews-ի տելեգրամյան ալիքում

Նշենք նաև, որ Գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանը այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ 

«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-նշել է Սամվել Կարապետյանը։ Այս հայտարարությունից հետո ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի կտրուկ գրառում էր արել՝ դիմելով գործարարին։ Հետո արդեն Հատուկ նշանակության ջոկատները գործողություններ են իրականացրել Սամվել Կարապետյանի տանը։