Սրտակեղեք խոստովանություններ, հուզիչ շնորհավորանքներ ու ընտանեկան ուրախ պահեր․ ինչով էր լի շոուբիզնեսյան օրը

Այսօր շոուբիզնեսյան աշխարհում հույզերը շատ էին՝ թե՛ ուրախ, թե՛ տխուր։

Տաթև Ասատրյանը հուզիչ հրապարակմամբ շնորհավորել է Նժդեհի 13-ամյակը՝ կիսվելով ջերմ ընտանեկան կադրերով ու գրելով․ «Այսօր Նժդեհս դարձավ 13 տարեկան և արդեն 3 տարի է իմ կողքին»։

Շարունակում է հանրությանը հուզել նաև Նիկոլայ Ծատուրյանի կորուստը։ Ռուբեն Ծատուրյանը հոր մահից օրեր անց սրտակեղեք գրառում է արել՝ գրելով․ «Ասում են՝ հոգի չկա։ Ի՞նչն է այդ դեպքում այդքան ցավում ներսումս»։

Էլեն Ասատրյանն էլ կիսվել է անձնական մեծ կորստի ցավով՝ պատմելով տարիներ առաջ իր սիրելի շնիկին կորցնելու մասին։ Նրա հուզիչ տողերը մեծ արձագանք են ստացել հետևորդների կողմից։

Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը մեկնել են հանգստի։

Գերմանիայում գտնվող Գոռ Հակոբյանի որդին՝ Ֆելիքսը, շարունակում է ուսումը հեռավար ձևաչափով։ Հրուշ Մնոյանը շնորհակալություն է հայտնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին աջակցության համար։

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում նաև Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդին՝ Արմանը։ Անահիտ Սիմոնյանը որդուն նվիրված չափազանց հուզիչ գրառում է կատարել՝ խոսելով մայրական անվերապահ սիրո մասին։

Լավ լուրով կիսվեց նաև Գևորգ Մկրտչյանը՝ անդրադառնալով կնոջ՝ դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանի վիրահատությանը։ Նրա խոսքով՝ լուրջ խնդիր չի եղել, և ամեն ինչ բարեհաջող է անցել։

Տոնական տրամադրություն էր նաև Էրիկ Կարապետյանի և Սվետլանա Իշխանյանի ընտանիքում․ զույգը մասնակցել է Սվետլանայի եղբոր հարսանիքին ու հրապարակել գեղեցիկ կադրեր միջոցառումից։

Քրիստինա Եղոյանը հուզիչ կոչով դիմել է իր հետևորդներին՝ խնդրելով աջակցել երգիչ Կարեն Հակոբյանին, ով ծանր առողջական խնդիրների պատճառով վիրահատության կարիք ունի։

Իսկ Էլիզ Մելիքյանի խոստովանությունը՝ «Երեկ եմ ասել վերջին անգամ, բայց չեմ ասի՝ ում եմ ասել», նոր քննարկումների ալիք է բարձրացրել համացանցում։