«Հավատը չքննվի, սերը՝ անխախտ մնա»․ Անի Խաչիկյանի հուզիչ զատկական հուզիչ ուղերձը

Դերասանուհի Անի Խաչիկյանը, ով հանրության ամենասիրելի ու պահանջված դերասանուհիներից մեկն է, շարունակում է ակտիվ մնալ սոցհարթակներում՝ հաճախ կիսվելով իր ինչպես աշխատանքային, այնպես էլ ընտանեկան ջերմ պահերով։

Զատկի տոնին ընդառաջ Անին հանդես է եկել խորքային ու ոգեշնչող գրառմամբ՝ կիսվելով նաև իր և որդու մասնակցությամբ տոնական կադրերով։

Նա գրել է․ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
Թող խավարը լույսով ճեղքվի Բարին հույսով լցնի մեզ Հավատը չքննվի Սերը անխախտ մնա Ամէն
Այս Պահոց շրջանը ինձ սովորեցրեց, որ չարախոսությունն ու մեծամտությունը շատախոսության գայթակղությամբ են սողոսկում և որ կրքերի զսպումը օգնում է տեսնել՝ նախ և առաջ ինքդ քեզ… շնորհակալ եմ այս ընթացքի համար»։

Դերասանուհու հրապարակումները շատերի կողմից արժանացել են ջերմ արձագանքի․ հետևորդները ոչ միայն շնորհավորել են Զատիկը, այլև գնահատել են նրա անկեղծ ու խորը մտքերը։