Մեր մեջ մեծ սեր կա. Անահիտ Մանուկյանը`իր և Հակոբ Տեր-Վարդանյանի հարաբերությունների մասին

  • Mar 07, 2024

Ամալիա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Անահիտ Մանուկյանն է։

StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր հարց ու պատասխանները։

Հաղորդման ընթացքում Անահիտը խոսեց տարբեր թեմաների շուրջ այդ թվում նաև իր և Հակոբ Տեր – Վարդանյանի հարաբերությունների մասին։ Նա անդրադարձավ իրենց սիրավեպի մասին խոսակցություններին։

Անահիտը նշեց հետևյալը

«Մենք միասին նկարահանվել ենք «Մեր թաղի տղերքը» նախագծում,  բայց մենք չէինք ճանաչում իրար, որոհետև մենք միասին երբեք տեսարան չենք ունեցել։ 

Մենք անծանոթ մարդիկ էինք մինչ «Լեռները կհիշեն» նախագիծը։

Ես և հակոբը շատ լավ ընկերներ ենք, անկեղծ, մեր մեջ շատ մեծ հարգանք կա, շատ մեծ սեր կա, մեծ մարդկային կապ կա, բայց ասե՞լ դա սիրավեպ։Ես հասկանում եմ մարդկանց և ուրախ եմ, որ սիրվելա մեր զույգն ու էդ ամենը տեղափոխում են իրական կյանք, դժվար են համակերպվում։ Չգիտեմ հասկանամ – չհասկանամ, էնքան դրական արձագանքներ են տալիս զույգի հետ կապված, որ նայում ենք իրար ու ասում, որ լավա ,շատ ուրախ ենք։Որովհետև մենք կերպարի համար ենք աշխատում նշանակում ա`դա ստացվելա, մնացածը, թե ինչ են ասում, վերագրում են իրականությանը, թե չէ, ինձ չի հետաքրքրում։Ես ու հակոբը սկզբում խոսեցինք ու փորձեցինք ճանաչել իրար, ճանաչել որպես՝ հակոբ ու Անահիտ, մարդկային որակներ բացահայտել իրար մասին։ Մեր զույգը իրոք դերասանական ճիշտ աշխատանքի արդյունքա։Դժվար էր բայց մենք աշխատել ենք միասին էս արդյունքի համար։Մեր մեջ իհարկե քիմիա կա, սա միանգամից արձագանքներա ստեղծում, բայց քիմիա կարողա լինել նաև կերպարներով քույր ու եղբոր մեջ, իսկ երբ զույգի մեջ ա լինում այ էսպես, սկսում են վերագրել ու հավատալ»։

Մեկնաբանություն

Որոնում