Հոգևոր օր․ Սարգիս Գրիգորյանի ընտանիքը Էջմիածնում է

Երկար տարիների ԱՄՆ բնակությունից հետո դերասան Սարգիս Գրիգորյանի ընտանիքի վերադարձը հայրենիք իսկապես հաճելի անակնկալ դարձավ նրանց հետևորդների համար։ Լուրը մեծ ուրախությամբ ընդունվեց, հատկապես հաշվի առնելով, որ դերասանի մեծ դուստրը մինչ այդ ապրում էր Հայաստանում, և վերադարձով կարծես տեղի ունեցավ ընտանիքի ամբողջական վերամիավորում։
Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ արդեն Հայաստանում Գրիգորյանների ընտանիքը շարունակում է ակտիվ լինել սոցհարթակներում՝ կիսվելով իրենց կյանքի կարևոր ու ջերմ պահերով։ Վերջերս Սարգիսն ու կինը նաև ուխտագնացություն էին կատարել դեպի Երուսաղեմ, իսկ այժմ հոգևոր ջերմություն են ստանում հայրենի եկեղեցիներում։
Այս անգամ ընտանիքը նոր լուսանկարներ է հրապարակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, որտեղ մասնակցել են Սուրբ Պատարագի։ Լուսանկարներից մեկին կից Սարգիսը գրել է․
«Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագին էինք։ Լսեցինք միաբանության երգեցողությունը ու շատ մեծ հոգևոր բավականություն ստացանք»։

Մեկ այլ կադրում Սարգիսի կինը՝ Մանոն, և նրանց դուստրը՝ Էվան են։ Այդ լուսանկարին դերասանը հուզիչ խոսքեր է նվիրել․
«Չգիտեմ՝ Մանոն ինչ է բացատրում Էվային, բայց այս տեսարանը ինձ համար շատ գեղեցիկ ու հուզիչ է։ Այդպիսի պահերին հասկանում ես՝ ամենաթանկը միասին անցկացրած խաղաղ պահերն են»։

Գրիգորյանների ընտանիքի հրապարակումները լի են հավատով, ընտանեկան ջերմությամբ և միասնականության զգացումով՝ ընդգծելով, որ հայրենիքում անցկացրած պահերը նրանց համար առանձնահատուկ նշանակություն ունեն։


















