Հազարավոր դոլարներ`հարսի կոշիկը «գողացողին» և դուռ պահողին.Սամվել Ալեքսանյանի որդու շռայլ նվերները

  • Apr 08, 2024

Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս երևանյան թանկարժեք ռեստորանային համալիրներից մեկում տեղի է ունեցել հերթական շքեղ հայկական հարսանիքը:Ամուսնացել են Աստղիկ ԲԿ-ի տնօրենի որդին և ՍԱՍ-ի Արտակի բարեկամուհին:

Հարսանիքի քավորի և քավորկնոջ պարտականությունները կատարել են նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի որդին և հարսը, իսկ ինքը՝ Ալեքսանյանը, կնոջ և դստեր հետ միասին ներկա է գտնվել հարսանեկան արարողությանը՝ որպես քավորական ընտանիք։

Ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ երևում է, որքան շռայլ է գտնվում հարսին տանից դուրս հանելուց քավորը, և որքան շռայլ է գտնվում քավորկինը`«վճարելով» դոլարներ հարսի «գողացված» կոշիկի համար:

Նշենք,որ երեկոյի ընթացքում իրենց կատարումներով հանդես են եկել շոուբիզնեսի մի շարք երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ Ռազմիկ Ամյանը, Արկադի Դումիկյանը, Արսեն Շախունցը, Տաթև Ասատրյանը, հատուկ հյուրերի թվում է եղել Սոսո Պավլիաշվիլին։ Հարսանեկան զգեստի արարողության ժամանակ երգել է Արփին, դե, իսկ հոր և դստեր հուզիչ պարի ժամանակ երգով է ներկայացել Գոռ Եփրեմյանը, ով, ի դեպ, հենց այս հարսանիքին ելույթ ունենալու նպատակով է ԱՄՆ-ից ժամանել Հայաստան։

 

Մեկնաբանություն

Որոնում