Հինգ ամիս առանց քեզ պապ, անարդարա. Վոլոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը

Փարաքյարի գյուղապետ Վոլոդյա Գրիգորյան-ի սպանությունից անցել է արդեն հինգ ամիս։ Ցավալի դեպքից հետո նրա ընտանիքը շարունակում է ապրել ծանր կորստի ցավով, իսկ դուստրը հրապարակել է հուզիչ գրառում՝ անդրադառնալով հոր բացակայությամբ անցնող օրերին։

«Գիտե՞ք՝ որքան ցավալի է ապրել առանց հոր ջերմության, որքան դաժան է ամեն անգամ ինչ–որ բան անելիս չկարողանալ արցունքները զսպել ու ձայնով լաց լինել։ Գիտե՞ք՝ ինչ անարդար է ուղղակի այս իրականությունում ապրելը»,– գրել է նա։

Դուստրը նշում է, որ հայրն այլևս չի տեսնի իր կյանքի կարևորագույն պահերը՝ հարսանեկան սպիտակ զգեստը, եղբոր վերջին զանգը, քույրերի հաջողությունները։ Նա ցավով է արձանագրում, որ փոքրիկ Տոման այլևս չի սպասի պապայի վերադարձին, չի լսի նրա զանգերն ու խոսքերը։

«Ինչպե՞ս ապրենք, Պապ ջան։ Ի՞նչ անենք, ասա, որ ցավը մեղմանա։ Հինգ ամիս առաջ այս օրը վերածեց մեր կյանքը դժոխքի…»,– գրել է նա՝ խնդրելով ուժ և համբերություն հաղթահարելու այս ծանր փորձությունը։
Գրառման ավարտին նա աղոթքով դիմում է Աստծուն՝ խնդրելով խաղաղություն և լույս իր հոր հոգու համար, ինչպես նաև ուժ՝ ընտանիքի համար այս դաժան ցավը հաղթահարելու ճանապարհին։
Հուզիչ խոսքերը ևս մեկ անգամ վկայում են, թե որքան խորը և անդառնալի է սիրելի մարդու կորուստը, հատկապես երբ խոսքը հոր մասին է։