«Ցավալին այն է, որ սա միակն է»․ փոքր, բայց շատ մեծ ասելիք ունեցող գրառում․ Էլիզ Մելիքյանի հուզիչ խոստովանությունը

Դերասանուհի Էլիզ Մելիքյանը իր ինստագրամյան էջի «story» բաժնում կիսվել է մի հրապարակմամբ, որը, թեև կարճ , սակայն շատ խորքային ու հուզիչ ասելիք ուներ։
Հետևորդներից մեկի հարցին՝ «Ձեր մանկության նկարներից կդնե՞ք», նա պատասխանել է՝ հրապարակելով կիսապատռված լուսանկար և գրելով․
«Մի նկար ունեմ փոքր տարիքից․․․ ու ցավալին էն ա, որ դա միակն ա։ Շատ կուզեի մի օր ամբողջ մանկությունս մեկ ալբոմում ունենայի»։
Այս խոսքերը չեն կարող անտարբեր թողնել․ դրանք ակնհայտորեն արտացոլում են դերասանուհու անցած բարդ ճանապարհն ու մանկության հիշողությունների պակասը։
Էլիզ Մելիքյանի այս պարզ, բայց խորքային գրառումը մեծ արձագանք է ստացել, դարձյալ ցույց տալով, որ երբեմն ամենակարճ խոսքերն են ամենաշատը ասում։


















