Աննա Դովլաթյանը նշում է ծննդյան օրը․ ինչ շնորհավորանքներ է ստացել դերասանուհին․ լուսանկարներ

Այսօր դերասանուհի Աննա Դովլաթյանի ծննդյան օրն է։ Առիթի կապակցությամբ նա հրապարակել է նոր, գեղեցիկ և էսթետիկ ֆոտոշարք, որը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել հետևորդների կողմից։

Դերասանուհին ստացել է բազմաթիվ ջերմ ու հուզիչ շնորհավորանքներ գործընկերներից ու ընկերներից։

Երգչուհի Անահիտ Հակոբյանը գրել է․
«Բարով ես ծնվել, իմ ֆանտաստիկ Աննա։

Իմ սիրելի կնքամայր, դու իմ կյանքում պարզապես հարազատ մարդ չես, դու լույս ես, ուժ ես, կանացի արժանապատվության ու ջերմության մարմնավորում։ Քո խոսքն ինձ միշտ ուղղորդել է, քո ներկայությունն՝ ամրացրել։

Շնորհակալ եմ սիրուդ, հոգատարությանդ ու անփոխարինելի լինելու համար։ Թող կյանքդ լցված լինի առողջությամբ, խաղաղությամբ և այնպիսի երջանկությամբ, ինչպիսին դու ես պարգևում շրջապատիդ»։

Շնորհավորանք է հղել նաև հաղորդավարուհի Ամալյա Հովհաննիսյանը
«Շնորհավո՛ր, գեղեցկուհի, միշտ փայլի, երջանիկ եղիր ու թող քո լուսավոր տեսակը միշտ բումերանգի պես վերադառնա քեզ»։

Ներկայացնում ենք դերասանուհու ծննդյան ֆոտոշարքը։