«Սիրել անսահման». Անի Խաչիկյանի նոր կերպարը. լուսանկարներ

Դերասանուհի Անի Խաչիկյանը կրկին խորհրդավոր հրապարակմամբ է հանդես եկել՝ ներկայացնելով նոր, զգացմունքային ֆոտոշարք։
Նկարներին կից նա գրել է խորիմաստ տողեր․
«Բաց թողնել առանց կորցնելու
Չվախենալ լինել խոցելի
Չմեղադրել, չարժեզրկել
Ցավել առանց չարանալ
Հավատալ անշահ
Սիրել անսահման
Չմոռանալ լինել շնորհակալ ամեն ամենին և ամէն
Տեսնել բաց սրտով
մինչև կգա գարունը
ու այս կնոջ աչքը, որ տեսավ ինձ»։
Հրապարակումը լի է ներքին փնտրտուքների, ինքնաճանաչման և խաղաղության գաղափարներով։ Թվում է՝ դերասանուհին իր հետևորդներին հորդորում է ապրել բաց սրտով, չվախենալ զգալուց և սիրել առանց պայմանների։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անի Խաչիկյանը ևս մեկ խորհրդավոր ֆոտոշարք էր հրապարակել՝ մակագրելով «The girl who won my heart», ինչը նոր հարցերի ու մեկնաբանությունների տեղիք էր տվել նրա հետևորդների շրջանում։
Ստորև լուսանկարները։























