Գաղտնի սիրուց՝ բացահայտ հարաբերություն․Էլեն Սաֆարյանը սիրելիի հետ նոր ֆոտոշարք է հրապարակել

Դերասանուհի և երգչուհի Էլեն Սաֆարյանը, ով երկար ժամանակ գաղտնի էր պահում իր անձնական կյանքը, վերջերս բացահայտեց, որ ունի սիրելի։ Այդ լուրից հետո նա սկսել է ավելի բաց լինել հետևորդների հետ՝ հաճախ կիսվելով իրենց համատեղ լուսանկարներով ու հոլովակներով։
Էլենը և նրա ընտրյալը միասին ներկայանում են նաև տարբեր միջոցառումների՝ չթաքցնելով իրենց հարաբերությունները և համատեղ ժամանակը։ Նրանց ջերմ ու անկեղծ պահերը հաճախ են հայտնվում դերասանուհու սոցիալական հարթակներում՝ արժանանալով հետևորդների մեծ ուշադրությանը։
Այս անգամ ևս դերասանուհին հրապարակել է սիրելիի հետ նոր լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանության։






















