Դեկտեմբերի 9-ին վաղ առավոտից հայ հայտնիների էջերը ողողված են ցավակցական գրառումներով, հուշերով ու լուսանկարներով։ Մահացել էր ԱՄՆ-ում բնակվող պարող, պարուսույց Գրիգորի Սեդրակյանը։
Նրա մահվան առիթով հրապարակումներ էին արել Միհրան Ծառուկյանը, Սոնա Եսայանն ու Գրիգ Գևորգյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արամ MP3-ն, ինչպես նաև Հռիփսիմե Ելինյանը, Գարիկ Սեփխանյանն ու Հրաչ Մուրադյանը։
Արդեն երեկ երգիչ Արամ MP3-ը հրապարակել է պարուսույցի հոգեհանգստի լուսանկար ու գրել.
«Գրիշ ջան, հարազատ հոգի, մինչ հանդիպում, ախպերս»: