Արամեն կնոջ`Աննա Թովմասյանի`երգարվեստում չլինելու մասին

  • Nov 09, 2023

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել երգիչ Արամեն, ով զրույցի ընթացքում խոսել էր աղմկահարույց մի քանի թեմաների, ինչպես նաև կնոջ՝ Աննա Թովմասյանի մասին։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր հատվածները։

Զրույցի ընթացքում խոսելով կնոջ և ընտանիքի մասին Արամեն նշել էր, որ Աննան չի դադարեցրել իր երաժշտական գործունեությունը.

«Աննան շատ գեղեցիկ տեմբր ունի, եթե ինքը լիներ այնպիսի երգչուհի, որի ձայնը կտրելը կլիներ մեղք կամ հանցագործություն, ես դա երբեք չէի անի։ Ամենևին չեմ ցածրացնում իր կարողությունները, կան ավելի փոքր ձայներով երգչուհիներ, որ գործունեություն են ծավալում։ Բայց իր պարագայում չեմ մտածում, որ ինձ նման կարողանա շրջագայի, եթե պատկերացնեի կամ զգայի, որ դա հնարավոր է, գուցե ուրքշ ձև լիներ։ Ի վերջո, մեր երեխաները, եթե ինձանից այդքան ժամանակի առումով չեն կարողանում ստանալ, գոնե մորից պետք է ստանան»։

Մեկնաբանություն

Որոնում