Անգելինա Գասպարյանն անդրադարձել է Լևոն Մնացականյանի ձերբակալմանը

  • Sep 30, 2023

Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը ձերբակալվել է սեպտեմբերի 29-ին Հակարիի ադրբեջանական անցակետում, երբ փորձել է Արցախից անցնել ՀՀ Սյունիքի մարզ։ Նույն օրը նրան տեղափոխել են Բաքու։

Այս ամենին արձագանքել է երգչուհի Անգելինա Գասպարյանը, ով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրն է:

Անգելինան հետևյալն է գրել.

«Մեր ազգը չպետքա հասներ այս օրին: Ուղղակի բառեր չկան»:

Անգելինան նաև հայրիկի և Լևոն Մնացականյանի մասնակցությամբ նկար է հրապարակել:

Նշենք, որ Լևոն Մնացականյանին Ադրբեջանում խոշտանգման հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել, իբր թե նա և այլ անձինք 2002 թվականին Ֆիզուլու շրջանի գյուղերից մեկում խոշտանգել են ադրբեջանցի գերիների։ Մնացականյանին մեղադրանքն առաջադրվել էր դեռ 2006 թվականին։

Դատարանի որոշմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը կալանավորվել է և ուղարկվել Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։

Հիշեցնենք՝ բացի Մնացականյանից, ադրբեջանական կողմը կալանավորել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։

Մեկնաբանություն

Որոնում