Նա բաժանված էր, ես էլ էի բաժանված. Լևոն Շարաֆյանը`2 րդ կնոջ և իր պատմության մասին

  • Sep 28, 2023

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, դերասան Լևոն Շարաֆյանը։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Զրույցի ընթացքում դերասանը խոսել էր իր անձնական կյանքի մասին՝ պատմելով, թե ինչպես է ծանոթացել իր ապագա կանանց հետ.

«Իմ առաջին տիկինը ինձ դասավանդում էր ինստիտուտում, նոր էր ավարտել բանասիրականը, 4 տարի մեծ էր ինձնից, ամուսնացանք, բայց երկար չապրեցինք։ Չստացվեց, իրար չհասկացանք, ինքը լավ մարդ է, իմ երկու տղաների մայրն է, շատ լավ անձնավորություն, բարի, բայց չստացվեց մեր կյանքը։ Չեմ ուզում նման բաների մեջ խորանալ, թե ով էր մեղավոր, որովհետև դա էլ էական չի։ Մենք նորմալ շփվում ենք, երբ գնում եմ Երևան, Ռուզանիս՝ կնոջս հետ, լավ, ջերմ հարաբերությունների մեջ է, կինս իր ծնունդն է շնորհավորում, նա՝ կնոջս, շփվում են, մենք թշնամի չենք։ Ես ուզում եմ երկար կյանք ունենա, ես թշնամություն չունեմ, նույնը՝ նա»։

Իսկ խոսելով երկրորդ կնոջ մասին, դերասանը պատմել էր.

«Ռուզաննային ես գիտեմ 13 տարեկանից, իմ ընկերոջ քույրն էր, ես ներկա եմ եղել նրա ամուսնությանը, նա երեխա ունեցավ, բաժանվեց և հետո ես էլ էի բաժանված, նա էլ էր բաժանված, հայրը մահացավ, դե բնական էր, ես պետք է ներկա լինեի, Ռուզաննային էլ ճանապարհում էի Պրոսպեկտից Երրորդ մաս։ Մի օր էլ ասացի՝ Ռուզան ես մենակ եմ, դու էլ ես մենակ՝ արի ամուսնանանք»։

Մեկնաբանություն

Որոնում