«հաշիվս կորցրել եմ քանի անձնագիր եմ փոխել. 100-ավոր կնքված էջեր՝ Արարատ լեռան դրոշմով». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շարունակում է ակտիվ լինել սոցիալական էջերում, երեկ Նազենին նոր գրառում է արել՝ խոսելով իր խոհերի մասին։

«Պապս՝ Բլեն, Մայրիկիս Հայրը, Հին Բայազետից գաղթածների՝ ցեղ-թյունից փրկվածների սերունդ էր, Գավառում հաստատված իմ իշխան ապուպապի թոռն էր:
Սիբիրից որ հետ է գալիս( հազվագյուտ հետ եկածներից էր) ՝ մի ոտքով ու ծանր կոպալով, զրոյից գումար է վաստակում, և ունենում ևս 4 երեխա ( ընդհանուր 6)…:
Սովետի ժ-կ Կայարանի իրենց սեփական տունը որ քանդում են՝ մայրս ու հայրս՝ արդեն առաջին դստերն ունենալով, ստանում են 6-րդ զանգվ- ի մեր տունը. որտեղ հետո ծնվում ու մեծանում ենք ես ու միջնեկ քույրս:
Տան միջանցքի նեղլիկ բացմոցը, որն իմ անկողին էր մի 25 տարի ( նախքան միջնեկս ամուսնանար ու ննջարանում քնելու տեղ բացվեր) աշխարհի կենտրոնն էր ինձ համար:
5 դուռ էր բացվում էդտեղից՝ ննջարանի, խոհանոցի, հյուրասենյակի, լոգարանի ու Դրսի դուռը: Հարուստ էի )
Ես քնում էի աշխարհի խաչմերուկում), արթնանում՝ արևածագի շողերն աչքերիս մեջ, ու պարտադիր նայում էի մայրամուտին՝ երեկոները:
Ապրում էի երկու ԼԵՌԱՆ արանքում՝ մեկն Արագածն էր, մյուսն Արարատը… Իմ մանկ- ն ամեն վայրկյանում է Արարատ լեռը.
Վստահ էի, որ եթե երկար ու անշեղ քայլեմ՝ մասիվներով, անպայման կհասնեմ ձյունաճերմակ Մասիսին… ու մի օր քիչ էր մնում մոլորվեի)) փոքր էի դե)

Թերթերի պակաս չկար տանը, մի օր կարդացի,եթե գլոբալ տաքացում լինի ու աշխարհի սառույցները հալչեն՝ Արարատ լեռան ձյունն էլ կհալչի ու կպատի ամբողջ տարածքը. ու ես իմ մանկ-ն ուղեղով ամեն օր անթարթ նայում էի Մասիսին՝ համոզվելու, որ գագաթի ձյունը դեռ կա ու չի հասնի մեր մասիվի տանը….
Մեկ Մասիսին էի էդպես շատ և ուշադիր նայում , մեկ էլ Հայրիկիս՝ քնած ժամ- կ, որ տեսնեմ՝ շնչու՞մ է, թե ոչ…
Իմ միակ տունը որտեղ ապրում եմ հիմա( Արաբկիր), սովորական մի բարձրահարկ կլիներ, եթե չլինեին մասիվից օժիտ բերած քամիները, տանս Ծագող ու Մայր մտնող Արևը, Արագածի ու Արարատի մեջտեղում գտնվելը:
Ես ապրում եմ նորից երկու ՍԱՐԻ արանքում։
Իմ ինքնությունն է էդտեղ. իմ Ընտանիքի, մազապուրծ եղած ազգիս, պապերիս ու ամբողջ Հայոց պատմության, Հայի ուժն է մեր Լեռների դնթ- ում:

հաշիվս կորցրել եմ քանի անձնագիր եմ փոխել. 100-ավոր կնքված էջեր՝ Արարատ լեռան դրոշմով:
Մասունք են փաստորեն…

Չէ, ինձ համար չկա՜ն Հայաստանը տարբերակող որոշիչներ. նոր ու հին , ներկա կամ բացակա… իմ Հայաստանը մեկն է ու ամենուր, որտեղ կա գոնե մի դրոշմ հայի պատմության , մեր կորստի ու ձեռքբերման, մեր ինքնության ու նկարագրի.
մեր կնճիռն ու ցավոտ էջն էլ է իմը, երջանիկ ու հաղթական Գիրքն էլ է իմը:

Ու իմ ԱՆՁՆագիրն է իմը:
Անձիս գիրը՝ որում հազարավոր դրոշմված Արարատներն են, ինչպես, որ ամեն նորմալ հայի գիտակցության մեջ են՝ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԱՐԱՐԱՏՆԵՐ… վառվող ու երբեք չմարող արևների նման:
Պատմությունից հրաժարվում են միայն վախկոտները…
Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, և ուր ենք գնում…

  1. սեպտ.2025 խոհեր»։