Հենրիխ Մխիթարյանի որդին՝ Համլետը առաջին անգամ հայրիկի հետ խաղադաշտ է դուրս եկել

հայկական ֆուտբոլի լեգենդ, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը ներկայումս հանդես է գալիս իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբում։
Օրեր առաջ «Ինտեր»-ի կազմում անցկացրած հերթական խաղի, հաղթական ավարտին Հենրիխի որդին՝ Համլետը դուրս է եկել խաղադաշտ և հայրիկի հետ տոնել հաղթանակ:
Նշենք, որ նման դեպք գրանցվում է առաջին անգամ։