Ալվինա Ամիրյանը մայրիկ է դառնալու․ բլոգերը անկեղծ ու հուզիչ գրառում է արել

Բլոգեր Ալվինա Ամրիյանը, իր ինստագրամյան հարթակում գեղեցիկ հրապարակում է կատարել և հայտնել մայրանալու լուրի մասին։

“Հավանաբար իմ մեջ ինչ-որ լավ բան կա, եթե Աստված ինձ տալիս է այն ամենը, ինչի համար ես աղոթում ու երազում եմ ։ Այսօր Նա ինձ նվիրեց հնարավորություն լինել սիրելի կին և ապագա մայր։ Տվեց հնարավորություն սրտիս տակ կրել երեխայի և սպասել նրան անհամբերությամբ ու ամենօրյա երախտագիտությամբ այն բանի համար, որ Աստված այնքան ողորմած եղավ մեր հանդեպ։

Այժմ ձեր Alvuwki-ն դարձավ մի փոքր ավելի մեծ։ Բայց ես ձեզ խոստանում եմ՝ երբեք չեմ փոխվի։ Իմ մեջ միշտ կլինի այս էներգիան, կյանքի և մարդկանց հանդեպ սերը։ Այս թեթևությունն ու մանկական անմիջականությունը։ Ես միշտ կսիրեմ այս կյանքը և վստահ կլինեմ իմ մեջ ու իմ յուրաքանչյուր օրում։

Մենք էլի կքշենք BMW-ով՝ պարզապես հիմա արդեն մանկական նստատեղով։ Նույնպես կուտենք տեսախցիկի առաջ՝ պարզապես նաև մանկական շշիկով, կպարենք ու կերգենք իմ սիրելի երաժշտության տակ, պարզապես արդեն դուետով ։

Ես միշտ ձեզ փոխանցում եմ, որ պետք չէ սպասել մարդկանց հավանությանը․ պետք է ապրել սեփական կյանքով։ Քանի դեռ փորձում եք ապրել այնպես, ինչպես դուր է գալիս ուրիշներին, չեք հասցնի ապրել այնպես, ինչպես դուր է գալիս ձեզ։”- գրել էր Ալվինան։

Առաջարկում ենք դիտել StarNews-ի կողմից առանձնացված հոլովակը առանց մեկնաբանության։