Հավերժ միասին. Արամ Ասատրյանի նախկին հարսը`իր որդու նշանածի հետ

  • Nov 23, 2023

Ասատրյանների ընտանիքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է եղել։ Սիրված երգիչ Արամ Ասատրյանը 4 զավակ ունի` 3 որդի և 1 դուստր:

Երգչի որդիներից մեկը՝ Սեդրակ Ասատրյանը տարիներ առաջ կյանքից անժամանակ հեռացավ: Սեդրակն ու Տիգրանը երկվորյակ եղբայրներ էին: Արամ Ասատրյանի որդու մահը երկար տարիներ քննարկվեց։ Սեդրակն ամուսնացած էր և որդի ունի, ով կրում է՝ պապիկի անունը։

Սեդրակի մահից տարիներ անց, նրա կինը`Կարմենը որոշեց իր կյանքը նորից սկսել` կրկին ամուսնանալով:

Այժմ Կարմենն իր երկրորդ ամուսնու հետ զբաղված է իր որդու հարսանյաց արարողության պատրաստություններով:

Նա իր հարսի հետ հաճախ է հրապարակումներ անում, և հերթական հրապարակմանը կից գրել է`հավերժ միասին: Կարմենն իսկապես շատ սիրում է իր որդու ապագա կնոջը:

Մեկնաբանություն

Որոնում