Ամբողջ շաբաթվա ընթացքում StarNews-ը առանձնացրել և ներկայացրել է շոուբիզնեսյան ամենահետաքրքիր իրադարձությունները։ Այժմ առաջարկում ենք հետևել աստղային շաբաթվա ամփոփմանը։
Մոդել Լուսինե Թովմասյանը բազմաթիվ հրապարակումներ էր արել՝ ի աջակցություն սկեսրայրի՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի։ Վերջինս այս ընթացքում գտնվում է կալանքի տակ։
Դերասանուհի Մարջան Ավետիսյանն էլ իր նոր հարցազրույցում խոսել էր մի շարք քաղաքական թեմաների մասին։
Երգչուհի Սիրուշոն էլ նոր գրառում էր կատարել՝ խոսելով աշխատանքային և ընտանեկան կյանքը համատեղելու մասին։
Դերասան Գևորգ Գրիգորյանն էլ նոր չելլենջ էր առաջարկել՝ ուտել ձյունը և մաքրել քաղաքը։
Նոր հրապարակումներով էին հանդես եկել Ռաֆայել Երանոսյանն ու Անահիտ Կիրակոսյանը։ Առաջինը՝ Եգիպտոսից, երկրորդը՝ նկարահանման հրապարակից։
Տոմա Պետրոսյանն էլ ցույց էր տվել իր խոհարարական հմտությունները։
Դերասան-ամուսիններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի թոռնուհին էլ՝ Անժելան հայտնել էր ապագա երեխայի սեռը։ Զույգը որդի է ունենալու։
Իսկ, ահա, Սոնա Ռուբենյանը, Սիլվա Հակոբյանը, Սոֆյա Պողոսյանը, Լենա Ղազարյանն ու Արամեն կիսվել էին իրենց երեխաների մասնակցությամբ ջերմ հրապարակումներով։
Համաշխարհային շոուբիզնեսում ամենաքննարկված թեմաներից էին երգչուհի Լոլիտայի բաժանումն ու դերասանուհի Սանդրա Միլոյի մահը։