Երգչուհի Նանային շքեղ մեքենա են նվիրել… բացառիկ հրապարակում

Երգչուհի Նանան երկար տարիներ բեմում է։ Դեռ 2000 -ականների սկզբին Նանան մշտապես ներկայանում էր հիթային երգերով։
Վերջին տարիներին Նանան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: նա տարբեր հրապարակումներ է անում` ցույց տալով իր առօրյան, ժամանցը, ինչպես նաև աշխատանքները երգարվեստում:
Շատ հաճախ Նանայի էջում կարելի է տեսնել հումորային հրապարակումներ, որոնցով նա կիսվում է իր հետևորդների հետ:
Չնայած ակտիվությանը երգչուհին երբեք անձնական կյանքի մասին անկեղծորեն չի խոսում։ Սակայն, նրա սիրելի ունենալու մասին ակնարկներ, իհարկե կան։ Նանան քիչ առաջ լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ իրեն մեքենա են նվիրել։
«Շնորհակալ եմ այսպիսի շքեղ նվերի համար, ես հաճելիորեն զարմացած եմ։
Ես երջանիկ եմ»։

















