«Երկու օր է կենտրոն թիվիում խաղաղ է՝ չկա հոգեկան հիվանդ մեկը». Ում է ակնարկում Ջավահիր Եղիկյանը

Join Telegram
  • Jun 04, 2025

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակսցենարիստ Ջավահիր Եղիկյանը իր սոցիալական էջում գրառում է արել՝հայտնելով, որ «Կենտրոն» հեռուստաալիքը նոր տնօրեն ունի։

«Երկու օր է Կենտրոն TV-ում հանգիստ, խաղաղ մթնոլորտ է

Չկա հոգեկան խնդիրներ ունեցող մեկը, ով առանց պատճառի կգոռա, կեղտոտ բառապաշարը ցույց կտա ու կվիրավորի աշխատակազմին

Հեռուստաընկերությունն ունի նոր տնօրեն. Խաղաղ հոգեվիճակով, հավասարակշռված պահվածքով ու իր աշխատանքին տիրապետող, ադեկվատ մարդ

Հաջողություն նոր տնօրենին և կենտրոնցիներին»։

Հավելենք, որ «Կենտրոն » TV-ի տնօրեն է նշանակվել լրագրող Բեթղեհեմ Արաբյանը։

Մեկնաբանություն

Որոնում