Հրաչ Մուրադյանը լուրջ վիրահատության է ենթարկել. Բացառիկ հոլովակ՝ հիվանդանոցից

Join Telegram
  • Jun 05, 2025

Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի կինը՝ Անաշեն ինստագրամյան էջում նոր հոլովակ է հրապարակել՝ հայտնելով, որ Հրաչ Մուրադյանը վիրահատության է ենթարկվել։ Տեսանյութին կից Անաշեն գրել է.

«Փաստագրում եմ մեր ընտանիքի համար հուզիչ օրը, քանի որ կյանքը միշտ չէ, որ կատարյալ է, ինչպես թվում է սոցիալական ցանցերում»

Հրաչ Մուրադյանի կինը հոլովակում նշում է, որ խնդիրը մի քանի ամիսների վաղեմություն ունի։ Դեռ հունվար ամսից հաղորդվարան ուներ ձախ ծնկի սաստիկ ցավ և բազմաթիվ հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ կա  ծնկի հոդի աճառային բարձիկի պատռվածք։

Եվ, ի վերջո ԱՄՆ –ում կատարվել է վիրահատությունը։

StarNews-ը առողջություն է մաղթում սիրելի հաղորդավարին։

Մեկնաբանություն

Որոնում