Լենա Ղազարյանը հղի է. երգչուհին հայտնել է ապագա երեխայի սեռը

Երգչուհի Լենա Ղազարյանը սպասում է իր երկրորդ երեխային։ Այդ մասին երգչուհին հայտնել է դստեր՝ Նելլիի ծննդյան օրը։
Լենան շնորհավորել է դստեր 3-րդ տարեդարձն ու գրել.
«Բարով ես եկել մեր կյանք Նելլկաս։ Ծնունդդ շնորհավոր մեր աշխարհ, իմ մեծ աղջիկ, ես գիտեմ, որ դու լինելու ես աշխարհի ամենահոգատար քույրիկը»։
Այս գրառմամբ երգչուհին հայտնել է նաև ապագա երեխայի սեռը։ հուզիչ տեսանյութը կարող եք դիտել StarNews-ի տելեգրամյան ալիքում։