«Ես բացարձակ երջանիկ էի»… Զարուհի Բաբայանի պատասխանը Starnews.am-ի անդրադարձին

StarNews.am-ը այս օրերի ընթացքում՝ բացառիկ կերպով, լուսաբանել է պարուհի Սոֆի Դևոյանի և «Փյունիկ» Ֆուտբոլային ակումբի տնօրեն Կիմ Առաքելյանի հարսանիքը։
Հայտնի հյուրեր, հույզեր ու բազմաթիվ երջանիկ պահեր, որոնք ընտանիքի օրը հիշարժարժան դարձրին։ Starnews.am-ը անդրադարձել էր նաև Սոֆի Դևոյանի տեսաուղերձին՝ որով պարուհին շնորհակալություն էր հայտնում մայրիկին՝ Զարուհի Բաբայանին։ Երգչուհին մեր պատրաստած հոլովակով կիսվել է ինստագրամյան էջում ու գրել.
«Ես չգիտեմ թե երբ է մարդ կատարյալ երջանիկ լինում, բայց այդ օրը և հենց այդ պահին՝ երբ գիտեի, որ Սոֆին երջանիկ է և կանգնած է իմ կողքին ու ես լսում եմ նրա սիրով լի ձայնը, ես զգում էի ինձ բացարձակ երջանիկ։ Շնորհակալ եմ շատ քեզ ձագուկս»։


















