Աստղային օրվա ամփոփում․ Խաչատուր Հունանյանի ցավալի խոսքը, Լուիզա Ներսիսյանի ոճափոխությունը, Մկրտիչ Արզումանյանը քննադատությունների մասին

Օրը հագեցած էր շոուբիզնեսյան աղմկոտ և հետաքրքիր իրադարձություններով։

«Խազեր» մրցանակաբաշխության ամենաքննարկվող կերպարներից մեկը դարձավ Լուիզա Ներսիսյանը, ով ներկայացել էր կտրուկ կերպարանափոխությամբ՝ սև մազերով և համարձակ ոճով։

Նույն միջոցառմանը ուշադրության կենտրոնում էր նաև Արփի Գաբրիելյանը, ով այս անգամ ամուսնու փոխարեն կարմիր գորգին էր որդու՝ Ռոբի հետ։

Մինչդեռ Էլեն Սաֆարյանը վերջնականապես դադարեցրել է ինտրիգը՝ ներկայանալով իր սիրելիի հետ։

https://www.youtube.com/watch?v=7rHVhBKLSRE

Գերմանիայից նոր հրապարակում է կատարել Գոռ Հակոբյանը, ով հայտնեց, որ մի խումբ հայեր հավաքվել են Մյունխենում՝ Գերմանիայի տարբեր քաղաքներից իրեն տեսնելու նպատակով։

Եվրոպայում ծննդյան 31-ամյակն է նշել Հասմիկ Խոջյանը։

Հուզիչ հրապարակմամբ է հանդես եկել նաև Լիլիթ Սարգսյանը՝ հայտնելով, որ շատ շուտով մայր է դառնալու։

Մյուս կողմից՝ Խաչատուր Հունանյանը նոր տեսաուղերձում հայտնել է, որ իր առողջական վիճակը այդքան էլ լավ չէ, և դեռ երկար բուժման ընթացք ունի։

«No Filter» հաղորդման շրջանակում Մկրտիչ Արզումանյանը խոսել է քննադատությունների մասին՝ ընդգծելով, որ դրանց նկատմամբ արդեն «իմունիտետ» ունի։

Օրվա ամենահոգևոր ու հուզիչ գրառումներից մեկը պատկանում է Իննա Խոջամիրյանին, ով Մաթոսավանք այցից հետո խոսել է իր ներքին փոփոխությունների և հավատքի վերադարձի մասին։