EXCLUSIVE. Բեն Ավետիսյանի կինը հայտնել է երկրորդ երեխայի սեռը, խոսել զգացողությունների և սպասման մասին

Join Telegram
  • Jun 06, 2025

Ինչպես StarNewsը հայտնել է դերասան Բեն Ավետիսյանը և նրա կինը՝ Դիանա Տոնոյանը սպասում են իրենց երկրորդ երեխային։

Հղիության այս շրջանի, ապագա երեխայի սեռի և զգացողությունների մասին մանրամասներ իմանալու համար կապ հաստատեցինք Դիանայի հետ։

Բեն Ավետիսյանի կինը StarNewsին պատմեց ծննդյան օրվա կարևոր դրվագների մասին և իհարկե մեզ՝ բացառիկ կերպով, հայտնեց ապագա երեխայի սեռը։

Մեր ապագա երեխայի սեռը մենք արդեն գիտենք, հատուկ «Gender party»՝ ինչպես մեր դստեր ժամանակ կազմակերպեցինք, այս անգամ չստացվեց ։ Պարզապես ես ու Բենը ցանկանում էինք ինքնատիպ, հետաքրքիր ձևով դրա մասին հայտնել հանրությանը։ Բայց ժամանակն անցնում է, ու Բենի աշխատանքային  խիստ զբաղվածության պատճառով չենք կարողանում դա իրականացնել։ Որոշել էինք դա անել երեկ՝ ծննդյանս օրը, սակայն դա էլ չստացվեց։

Ուստի այս կարևոր տեղեկությունը վստահում ենք Ձեզ։ Մեր երկրորդ բալիկը տղա է լինելու։

Դիանա, իսկ ինչպե՞ս եք զգում Ձեզ հղիության այս փուլում։

Այս անգամ մի փոքր ավելի դժվարությանբ եմ տանում հղությունը, բայց ամեն ինչ ընդանում է նորմալ։

Ի՞նչ զգացողություններ ունի Բենը և ինչպես եք պատրաստում Ձեր դստերը՝  Բիանային, եղբոր գալստյանը։

Բենի զգացողությունները չեմ կարող նկարագրել։ Բիանայի հանդեպ անսահման սերը, ջերմությունն ու գուրգուրանքը հավաստում են , որ ինքը հիանալի հայրիկ է։ Այդ «դերը» նագերազանց ու անթերի է խաղում։ Իսկ մեր երկրորդ բալիկին սպասում է կրկնապատկված ուրախությամբ ու հուզականությամբ։ Բոլորս անհամբեր ենք , երևի ամենից շատ Բիանան։

Ամեն օր գալիս է, փաթաթվում ինձ, շոյում փորիկս ու ասում՝ «արի միասին խաղանք, քեզ եմ սպասում»։

Բեն Ավետիսյանը այժմ շատ ակտիվ գործունեություն է ծավալում, որքանով է նա հասցնում շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։

Այո, ճիշտ նկատեցիք , Բենը վերջին ժամանակներս խիստ ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում։ Դերասան և ռեժիսոր Դավիթ Թադևոսյանի հետ նկարահանում են «Ընդամենը մի կյանք» հեռուստասերիալը։

Դավիթն ու Բենը շատ պրոֆեսիոնալ են մոտենում իրենց աշխատանքին և չափազանց զբաղված են նկարահանումներով։ Այդ է հիմնականում պատճառը , որ Բենը չի հասցնում պատշաճ ժամանակ ու ուշադրություն հատկացնել ընտանիքին։ Բիանան շատ է տխրում ու կարոտում , որովհետեւ բավականին կապված է հայրիկի հետ։ Բիանան հայրիկի աղջիկն է։ Ամեն անգամ Բենի դուրս գալուց հետոլաց է լինում։

Մեկնաբանություն

Որոնում