Աստղային շքեղ ճամփորդություններ. Որտե՞ղ են հանգստացել հայ հայտնիները այս տարի

Հայտնի և սիրված մարդիկ տարին սկսել են հանգստով։
StarNews-ը սիրով 2026-ի հանգստից առանձնացրել է մի քանիսը։

Շոումեն, պրոդյուսեր և հաղորդավար Արամ Մելիքյանի ընտանիքը մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ընտանեկան ջերմ հոլովակները դիտելիս ժպիտը անխուսափելի է, հատկապես երբ «առաջին պլանում» փոքրիկ Տիգրանն է։

Դերասանուհի Ռոզա Դավթյանն ու ամուսինը մեկնել են Ուֆա։ Հանգիստը դեռ չի ավարտվել, և դերասանուհին այնտեղից նոր հրապարակումներով կիսվում է հետևորդների հետ։

Դերասան ամուսիններ Լևոն Մկրտչյանն ու Էվելինա Ստեփանյանը տոներից հետո մեկնել էին Իտալիա՝ Միլան։ Հանգիստ, որը ինչպես Էվելինան նշել էր իր ինստագրամյան էջում՝ «տպավորիչ էր»։

Բլոգեր Քրիստինե Մարգարյանը նույնպես նախապատվությունը տվել էր Իտալիային, սակայն մայրիկի հետ նախընտրել էին գտնվել մայրաքաղաք Փարիզում։

Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան զույգն էլ ԱՄՆ-ում էր։ Այնտեղ գտնվելը սպասվածից երկար թվաց և շատերի մոտ տպավորություն էր , թե արտագաղթելու նպատակ կա՝ ինչը հերքվեց Արփիի կողմից։