Էլեն Սարգսյանը սպասում է փոքրիկի․ Բացառիկ մանրամասներ

Դերասանուհի Էլեն Սարգսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ «Վերջին ուսուցիչը» և «Անհայտ բաժանորդ»-ը ֆիլմերում, ինչպես նաև «Շիրազի վարդը» հեռուստասերիալում մարմնավորած իր դերերով, ուրախ նորությամբ է կիսվել իր ինստագրամյան էջի Story բաժնում։

Դերասանուհին հրապարակել է տեսագրություն՝ կից գրելով.
«Our little secret » («Մեր փոքրիկ գաղտնիքը»),
որտեղ ակնհայտ երևում է, որ նա սպասում է փոքրիկի։

Տեսանյութը կարճ ժամանակում մեծ արձագանք է ստացել, իսկ Էլենի հետևորդներն ու գործընկերները շտապել են իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել դերասանուհուն։

StarNews-ը միանում է բոլոր շնորհավորանքներին և Էլեն Սարգսյանին մաղթում է խաղաղ հղիություն, առողջ փոքրիկ և անսահման երջանկություն այս նոր ու կարևոր փուլում։