Երեկ սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով երգչուհին իր ինստագրամյան էջում հրապարակել էր իր մանկության և ներկայիս լուսանկարը`գրելով հետևյալը.
«Ամենամեծ նվերս դուք եք»:
Նշենք, որ վերջերս իր հարցազրույցներից մեկի ժամանակ Տաթևը խոսել էրանձնական կյանքի ու երեխաներ ունենալու մասին․
«Ժամանակ չկա, հիմա ես երեխա եմ դեռ, մի քիչ մեծանամ նոր, կլինի անպայման։ Հիմա զբաղված եմ, ինձ այդքան ժողովուրդ է սպասում, պետք է փող աշխատեմ, որ երեխա ունենամ չէ՞։ Առաջինը ունենում ես, ասում են՝ բա երկրորդը ե՞րբ ես ունենալու, չունես՝ հարցնում են երբ ես ունենալու։ Դրա օրն էլ կգա»,-ասել էր նա: