Քրիստինա Եղոյանի քույրը հղի է. հայտնի է երեխայի սեռը

  • Feb 12, 2024

Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանի քույրը` Նարեն, պատրաստվում է մայրանալ: Զույգը երեխայի սեռը պարզելու համար խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել հարազատները:

Նարեն տղա է ունենալու, ինչն էլ կանխատեսել էր մորաքույրը:

Նշենք, որ զույգն ամուսնացել է ամիսներ առաջ:

ԱՄՆ-ում տեղի էր ունեցել Նարեի շքեղ հարսանյաց հանդեսը, որին նախորդել էր Bride to be-երեկույթը՝ Բարբի տիկնիկի թեմատիկայով։

Խնջույքին ներկա էին եղել նաև երգչուհի Լենա Ղազարյանը, ով երգել է Նարեի համար։
Օրը լի է եղել ուրախ և հուզիչ պահերով։

Հրապարակված կադրերն առաջարկում ենք դիտել:

Մեկնաբանություն

Որոնում