Մերի Մակարյանի որդու շքեղ ծննդյան խնջույքը Միացյալ Նահանգներում. Բացառիկ կադրեր

Դերասանուհի Մերի Մակարյանի ընտանիքում երեկ տոնական տրամադրություն էր. նրա որդին՝ Հայկը, նշում էր իր ծննդյան 3-ամյակը։ Այս առթիվ սոցցանցերում հուզիչ գրառմամբ է հանդես եկել դերասանուհու մայրը՝ Ռուզաննա, ով ջերմ բարեմաղթանքներ է հղել թոռնիկին և դստերը
Հրապարակելով փոքրիկ Հայկի լուսանկարը՝ տիկին Ռուզաննան կիսվել է իր զգացմունքներով.
Այսօր իմ Հայկը, իմ փոքրիկ դյուցազնունը դառնում է երեք տարեկան։ Շնորհավոր ծնունդդ, իմ Աստծո պարգև, իմ հրաշք…»
Տարիներ առաջ Մերի Մակարյանը հայկական հեռուստաէկրաններին հայտնվեց մի կերպարով, որը միանգամից բուռն քննարկումների տեղիք տվեց։ Նրան կա՛մ անսահման սիրում էին, կա՛մ քննադատում, բայց անտարբեր չէր մնում ոչ ոք։ Հանդուգն և վառ դերով սերիալային ինդուստրիայում հեղաշրջում արած դերասանուհին այսօր լիովին այլ կարգավիճակում է։
Այժմ Մերին բնակվում է ԱՄՆ-ում, և նրա ինստագրամյան էջը նկարահանման հրապարակի փոշոտ անկյուններից վերածվել է ջերմ ընտանեկան բլոգի։ Այստեղ նա այլևս ոչ թե սերիալային հերոսուհի է, այլ սիրող կին և հոգատար մայր։
Մերին և նրա ամուսինը՝ Վարդանը, ստեղծել են ներդաշնակ ու գեղեցիկ ընտանիք։

















