Մովսես Երեմյանի որդին մեծ տղա է դարձել. Աննայի նոր հրապարակումը`որդու մասնակցությամբ

  • Apr 12, 2024

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Մովսես Երեմյանի որդին`Անրին, բավականին մեծացել է: Այս մասին փաստում է Անրիի մայրիկի նոր հրապարակումը, որտեղ Անրին խաղում է ընկերոջ հետ:

«Մեծանում են»,- հրապարակմանը կից գրել է Աննան:

Նշենք, որ երկար ժամանակ Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը համարվում էին ամենաներդաշնակ ու գեղեցիկ զույգերից մեկը, նրանց համատեղ նախագծերը բարձր դիտողականություն ունենային, իսկ սոցիալական ցանցերում արված հրապարակումները անմիջապես տարածվում էին ու բազմաթիվ հավանումները արժանանում։

Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, այնուամենայնիվ, նրանք որոշեցին տեղափոխվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ում և նրանց աշխատանքային ակտիվությունը նկատելիորեն պասիվացավ։

Դեռ ամիսներ առաջ էլ StarNews-ը առաջինը հանդես եկավ բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննան հեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել է լուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիս մտածել, որ զույգը բաժանվել է։

Մեկնաբանություն

Որոնում