Հայկական երգարվեստի բավական սիրված երգիչներից մեկը`Սևակ Ամրոյանն ու իր կինը մշտապես գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում:
Սևակի կինը`Քրիստինան, ևս ունի հետևորդների մեծ բանակ, նա հաճախ է սթորիներ անում ու ներկայացնում իր առօրյան, ինչպես նաև հրապարակումների միջոցով նշում է, իր հանգստի մեկնելու մասին:
Ամանորին պարզվում է զույգը գտնվել է Բելգիայում, որտեղից էլ համատեղ ջերմ հրապարակում է արել:
Նշենք, որ վերջերս զույգը նշում էր իրենց միության 2 տարին:
«2 տարի առաջ մեր սրտերը միացան իրար»,- գրել էր Սևակը:
Իսկ Քրիստինան տարածել էր ռոմանտիկ հոլովակ`գրելով հետևյալը.
«Քեզ երջանկացնելն առհասարակ դարձել է նպատակ ինձ համար»: