Ժողովուրդը սիրում է վարչապետին. մտածելակերպի փոփոխություն տեղի ունեցավ. Մհեր Արմենիան՝ ՔՊ քարոզարշավին

Մտածելակերպի և գաղափարի փոփոխություն տեղի ունեցավ ինձ մոտ: Երկար ժամանակ լինելով ընդդիմադիր դաշտում, տեսնելով այնտեղի գործունեությունը՝ իմ մեջ շատ բաներ վերլուծեցի և հասկացա: Որոշեցի, որ պետք է կանգանեմ այն օրակարգի կողքին, որը թելադրում է այսօր իշխանությունը, պետք է կանգնեմ խաղաղության կողքին: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, Armlur.am-ի հետ զրույցում ասել է երգիչ Մհեր Արմենիան:

Նա նշել է, որ ընդդիմադիր դաշտում կան մարդիկ, որոնք իսկապես հայրենասեր են, բայց կան նաև մարդիկ, որոնք ավելի շատ իրենց հարցերով են զբաղված, քան ժողովրդի:

«Ինձ համար առաջնայինն այն թեզն է, որ կա խաղաղության օրակարգը, դա ամենակարևորն է։ Այն օրակարգը, որ այսօր իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ, տանում է առաջ, խաղաղությունն է և այդ խաղաղությունը մենք պետք է ամեն ինչ անենք, որ պահենք։