Դերասան Մովսես Երեմյանի նախկին կինը`Աննա Սիմոնյանը, ով վերջին շրջանում բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, հերթական հրապարակումն է արել, որը չի վրիպել մեր աչքից:Աննայի խոսքերը ամեն գնով ապացուցում են իր անձնական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, որոնց մասին, սակայն վերջինս խուսափում է խոսել:
View this post on Instagram
Հավելենք, որ երկար ժամանակ Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը համարվում էին ամենաներդաշնակ ու գեղեցիկ զույգերից մեկը, նրանց համատեղ նախագծերը բարձր դիտողականություն ունենային, իսկ սոցիալական ցանցերում արված հրապարակումները անմիջապես տարածվում էին ու բազմաթիվ հավանումները արժանանում։
Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, այնուամենայնիվ, նրանք որոշեցին տեղափոխվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ում և նրանց աշխատանքային ակտիվությունը նկատելիորեն պասիվացավ։
Դեռ ամիսներ առաջ էլ StarNews-ը առաջինը հանդես եկավ բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննան հեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել է լուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիս մտածել, որ զույգը բաժանվել է։