Մանե Գրիգորյանը`պшյթյունի հետևանքով կորած մորաքրոջ որդու մասին

  • Oct 01, 2023

Տեղեկացրել ենք, որ օրերս կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը, ինստագրամյան իր էջում հայտնել էր, որ Արցախում տեղի ունեցած պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրը․

<<Արցախում պայթյունի ժամանակ եղել է նաև եղբայրս՝ Դավիթ Բագիրյան Կարենի ու այլևս կապի դուրս չի եկել…
Չենք գտնում, անունը հիվանդանոցներում չկա..
Խնդրում եմ, ով լուր ունենա, գրեք․․․>>,- հայտարարություն էր տարածել Մանեն:

Եվ ահա հաղորդավարուհին տեղեկություն է տարածել`գրելով հետևյալը.

«Դավիթից դեռ տեղեկություն չունենք: Դավիթը մորաքրոջս որդին է»:

Հաղորդավարուհին մեկ այլ հրապարակմամբ խոսեց վարձով տների`օր օրի թանկանալու մասին, հետաքրքրվելով`արդյո՞ք չկա վերահսկող կառույց:

Մեկնաբանություն

Որոնում