«Միսս տիեզերք Հայաստան 2020» Մոնիկա Գրիգորյանը հղի է․ կրկնակի երջանկություն ընտանիքում․ բացառիկ

«Միսս տիեզերք Հայաստան 2020» Մոնիկա Գրիգորյանի կյանքում ամենաերջանիկ փուլերից մեկն է։
Գեղեցկուհին իր ինստագրամյան էջում կիսվել է հուզիչ նորությամբ՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ քույրիկի հետ միասին հայտնում են, որ երկուսն էլ հղի են և սպասում են իրենց փոքրիկներին։ Տեսանյութը կարճ ժամանակում մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում, ովքեր շտապել են շնորհավորել ապագա մայրիկներին և մաղթել առողջ ու խաղաղ հղիություն։
Կրկնակի այս ուրախությունը հատկապես խորհրդանշական է քույրերի համար, քանի որ նրանք միաժամանակ են ապրում մայրության բերկրանքը՝ կիսելով այդ բացառիկ զգացողությունները միմյանց հետ։
StarNews-ը ևս միանում է շնորհավորանքներին՝ մաղթելով Մոնիկա Գրիգորյանին և նրա քույրիկին առողջ և երջանիկ հղիություն։



















