StarNews-ը օրեր առաջ հանդես եկավ բացառիկ տեղեկությունով այն մասին, որ երգիչ Էրիկի կինը` Սվետլանան հղի է, և զույգը սպասում է իր առաջնեկին։ Համաձայն մեր տեղեկությունների՝ նրանց փոքրիկը լույս աշխարհ կգա նոյեմբեր ամսվա կեսերին։
Նախքան այս` զույգը որևէ կասկած առաջացնող հրապարակում չէր արել:
Եվ ահա StarNews-ի հրապարակումից հետո Սվետլանան լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նրա կլորացած փորիկը:
Հիշեցնենք, որ Էրիկն ու կինը վերջին շրջանում հանգիստն էին անցկացնում Իտալիայում, որտեղից էլ հետևորդների հետ բազմաթիվ կադրերով էին կիսվել։ Իսկ արդեն իրենց ամուսնության 1-ամյակի առթիվ՝ Սվետլանան ինստագրամյան իր էջում ամուսնու հետ համատեղ լուսանկար էր հրապարակել հարսանեկան օրվանից, որին կից գրել էր.
«Շնորհավոր, սեր։ 08.08.2022»։