Ժամեր առաջ ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի որդին:
Ինչպես և Հայկը խոստացել էր` նա իր որդուն անվանակոչել է ի պատիվ Ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ռոբերտ Աղաջանյանի:
3.390 գ քաշով, 51 սմ հասակով նորածնի մասնակցությամբ լուսանկար է հրապարակել Հայկի կինը,որը ներկայացնում ենք ստորև:
StarNews-ը շնորհավորում է`մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն:
Նշենք, որ Հայկն ու Տաթևը ամուսնացել են 2022 թվականի դեկտեմբերի 13-ին:
Զույգի հարսանեկան առաջին կադրերը ներկայացրել էր StarNews–ը: