Օրեր առաջ StarNews-ը ներկայացրել էր երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հրապարակումն այն մասին, որ կրտսեր որդուն տեղափոխել են հիվանդանոց:
Հռիփսիմեն հիվանդանոցից կադրեր էր հրապարակել` պատմելով իրենց խնդրի և որդու վիճակի մասին:
Երգչուհին հորդորել էր զգոն լինել և հարկ եղած դեպքում այցելել բժշկի:
Սակայն, պարզվում է, այսքանով չի ավարտվել: Հռիփսիմեի և Գրիգորի ավագ որդուն ևս տեղափոխել են հիվանդանոց: Ընտանիքը Զատկկի տոնը նշել է հիվանդանոցում և միայն երեկ դուրս գրվել այնտեղից:
Նշենք, որ Գրիգոր Դանիելյան-Հռիփսիմե Ելինյան զույգը կազմել է հայ իրականության մեջ ամենաօրինակելի և ներդաշնակ ընտանիքներից մեկը։
Այսօր Գրիգորը և Հռիփսիմեն մեծացնում են 2 որդիներին՝ Ալբերտոյին և Ռոբերտոյին և երջանիկ ընտանիքի իսկական օրինակ են: