Չեմպիո՜ն․ 19-ամյա Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի ոսկե մեդալակիր

Հայ ծանրամարտը կրկին փայլում է միջազգային հարթակում․ 19-ամյա Էմմա Պողոսյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ։
Հայ մարզուհին հանդես է եկել 86 կգ քաշային կարգում և գերազանց արդյունքներով դարձել է մրցաշարի հաղթող։ Բացի այդ՝ պոկում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ, հրում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Լիանա Գյուրջյանը, նույնպես մեդալով է վերադարձել․ նա հրում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ
Հայ մարզուհիների այս հաջողությունը հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանը շարունակում է ուժեղ դիրքեր ունենալ ծանրամարտում և նոր սերունդը վստահորեն առաջ է շարժվում դեպի մեծ հաղթանակներ։



















