Լիլիթի մոտ խնդիրներ առաջացան, վիրահատություն արեցին. Արամ Մելիքյանը՝ կնոջ հղիության և բարդ ընթացքի մասին

  • Mar 26, 2024

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել հանդիսավար, շոումեն Արամ Մելիքյանը։ StarNews-ը հետևել է զույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Խոսելով կնոջ հղիության մասին՝ Արամը նշել էր․

«Սա ամենաֆանտաստիկ համալրումն է, որ կարող էի սպասել կամ չսպասել։ Ես Հայաստանում չէի, երբ վերադարձա, ասացի՝ Լիլ, մենք բալիկի՞ ենք սպասում, դեմքի արտահայտությունը փոխեց, ասաց՝ չէ, ինչի՞։ Այդ ժամանակ ինքը դեռ հստակ չգիտեր։ Անցնում է 5 օր ասում է՝ քեզ փետրվարի 23-ի համար նվեր ունեմ։ Բերեցին, բացեցին, ճիշտն ասած՝ չեմ կարող բացատրել այդ զգացողությունները։ Անրիի ծնունդը եղել է հրաշք, ամեն ինչ ու խնդիրներն էլ այդտեղից են սկսվել։ Անրիի ծնունդը եղել է կեսարյան, մեծ դժվարությամբ է եղել։ Պարզվում է, որ մեծ խնդիրներ են սկսվում, վիրահատություն, միջամտություններ։ Այդ ընթացքում Լիլիթի մոտ են խնդիրներ առաջանում և ասում են՝ մոտակա մի որոշ ժամանակ չի կարելի հղիանալ։ 2015 թվականին իմացանք, որ բալիկ ենք սպասում , բայց, ցավոք, դրանից 5 ու կես ամիս անց,համարյա 6 ամսական էր, շատ ծանր էր, երբ որ Լիլոյի բժիշկը զանգում ասում է մի հատ շուտ արի Արամ, ես ձայնից հասկացա, որ մի բան այն չի։ Գնացի տեսա Լիլոն լացումա, ահավոր սարսափեցի այդ պրոցեսից ու բժշկուհին էլ էր լացում, ասաց՝ հնարավոր չի պտուղը պահել, պետք է շտապ հեռացնել, շատ վտանգավոր է։ 3 ամիս անց նորից Լիլոն հղիացավ ու վիժում եղավ»։

Անդրադառնալով աղջիկների որդեգրման թեմային՝ Արամը պատմել էր․

«Երբ Լիլիթը Անրիով հղի էր՝ ասաց մի օր ուզում եմ անպայման երեխա որդեգրենք։ Ինձ թվում էր ամեն ինչ շատ հեշտ է ստացվելու, բայց շատ բարդ էլ չի եղել։ Էլիզը շատ դեպքերում տիրություն է արել իր քույրիկին։ Ստելիկը շատ ավելի ինքնամփոփ է, հուզական, քիչ պահանջող։ Էլիզը ավելի ակտիվ, կրակոտ, աշխատասեր շատ պահանջող։ Երկուսն էլ նեղացկոտ են իրականում, ամեն մեկը իր ձևով է նեղացկոտությունը արտահայտում։ Ես Էլիզի հետ եմ ավելի շատ խոսել իր անցյալի հետ կապված, ես կարծում եմ, որ իրենց անցյալում շատ դրամաներ կան, մենք այդ ամեն ինչը փորձում ենք լրացնել մեր սիրով, ջերմությամբ, հոգատարությամբ։ Որպես թղթով՝  իրենք միայն կենսաբանական մայր ունեն, հայր, որպես այդպիսին, գոյություն չունի, իսկ մայրը մահացել է տարիներ առաջ, շատ դժվարություններ են իրենք ունեցել, իրենց մաման մահացել է 5-6 տարի առաջ ու իրենք մենակ մորաքույր ունեին ու հիմա ինքը մեր շատ լավ ընկերն է»։

Մեկնաբանություն

Որոնում