«Աջակցում եմ միայն Քպ-ին,․․Փաշինյանի հետ նկարվելու և շնորհավորելու համար եմ եկել»․ Մգեր Արմենիա

Երգիչ Մգեր Արմենիան մասնակցել է Նիկոլ Փաշինյանի կազմակերպած միջոցառմանը՝ Երևանի օրվա տոնակատարությունների շրջանակում։
Հարցազրույցի ընթացքում երգիչը բացահայտել է իր քաղաքական դիրքորոշումը՝ նշելով, որ ներկայումս աջակցում է միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Նրա խոսքով՝ միջոցառմանը եկել է ոչ միայն մասնակցելու, այլ նաև վարչապետին տեսնելու, ողջունելու և նրա հետ լուսանկարվելու համար։
«Այս պահին աջակցում եմ միայն Քաղաքացիական պայմանագրին, ողջունում եմ և սատարում եմ միայն այդ ուժին», — նշել է նա։
Հատկանշական է, որ նախկինում Մգեր Արմենիան տարբեր հրապարակային հայտարարություններով քննադատել է քաղաքական այս ուժին, ինչն էլ հիմա նոր քննարկումների ու հարցերի պատճառ է դարձել հանրության շրջանում։
Հարց է առաջանում՝ ինչն է փոխել երգչի դիրքորոշումը և արդյոք սա քաղաքական, թե անձնական վերաբերմունքի փոփոխություն է։

















