Սոֆի Դևոյանը`իր և Գեորգի Պողոսյանի բաժանման մասին.ՏԵՍԱՆՅՈւԹ

  • Dec 14, 2023

Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման հյուրն էր դարձել պարուհի, պարուսույց ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր մի քանի թեմաների մասին։

StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Զրույցի սկզբում պարուհին պատմել էր իր օրվա ընթացքի մասին.

«Ես սիրում եմ քնել, երբ տեսնում եմ աստղեր և սիրում եմ արթնանալ, երբ ինձ լույսն է արթնացնում։ Սիրում եմ առավոտյան րոպեները։ Ընդհանրապես մենք ընտանիքով լավ ավանդույթ ունեինք, առավոտյան դուրս էինք գալիս քայլելու։ Ուժը չգիտեմ՝ որտեղից եմ վերցնում, Աստված տա՝ այդ ուժը չկորցնեմ։ Ես գտնում եմ, որ երեխաների վրա երբեք պետք չէ բղավել։ Շատ մամաներ պետք է փոխվեն, և սովորեն երեխայի հետ բացատրելով խոսել։ Ես երկու ձևի մարդկանց եմ սիրում՝ բարի և հանգիստ։ Մենք տարօրինակ ժամանակաշրջանում ենք ապրում, երբ դաժանությունն ու պրոգրեսը իրար հետ են շարժվում»։

Սոֆի Դևոյանը խոսել էր նաև իր և Գեորգի Պողոսյանի բաժանման մասին ու նշել.

«Այն ինչ որ լինում է, պետք է լինի, ինչ ուզում ես արա։ Մեր լեզվի մեջ անգամ ինչքան ցավ կա՝ ամուսնացավ, հիվանդացավ, սաղ ցավա։ Դրամը եթե հակառակ կարդաք՝ մարդա, ես դա չեմ ընկալում։ Կցանկանայի, որ մեր հիմնը փոխվեր, փոխվեր երկրի էներգիան, հիմնը միշտ պետք է տանի բարձունք, վերելք։ Ես միշտ ասում եմ, որ մարդուն պետք է սովորեցնել լինել երջանիկ։ Պետք է աշխատել լինել գոհ, եթե անգամ ինչ-որ բան այն չէ»։

Մեկնաբանություն

Որոնում